Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Սոչիում կաշխատեն ոչ միայն նախագահները

Սոչիում կաշխատեն ոչ միայն նախագահները
19.09.2013 | 13:59

Սեպտեմբերի 23-ին Սոչիում կանցկացվի ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ նախագահների հանդիպմանը կնախորդեն արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստերը: Անդրադառնալով օրակարգային հարցերին` Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ առաջարկվելու է ուժեղացնել Տաջիկստան-Աֆղանստան սահմանի պաշտպանությունը. ՀԱՊԿ փորձագետները ուսումնասիրելով տեղամասը` եզրակացրել են, որ սահմանապահներին լրացուցիչ օգնություն է պետք: Միասնական օդուժի ստեղծման հարցը նախկինում ևս քննարկվել է, նախատեսվում է ընդգրկել կործանիչներ, ռմբակոծիչներ և ռազմական տրանսպորտային օդանավեր:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ